WP. Սաուդյան իշխանությունները էլիտար բնակարաններ են նվիրել սպանված Խաշոգջիի երեխաներին
Սաուդյան իշխանությունները Կարմիր ծովի ափին գտնվող Ջիդդայում էլիտար անշարժ գույք են նվիրել սպանված ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի երեխաներին, հաղորդում է The Washington Post-ը` հղում անելով Սաուդյան պաշտոնյաներին և Խաշոգջիի ընտանիքին մոտ աղբյուրներին:
Համաձայն թերթի, նվիրված տների արժեքը կազմում է մինչև 4 մլն դոլար: Երեխաներին նաև ամսական գումարներ է տրվում։ Այս ամենն արվում է, որպեսզի հնարավորություն լինի հասնել ընտանիքի հետ համաձայնության ու նրանք չմեղադրեն իշխանություններին սպանության մեջ։
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Խաշոգջիի բոլոր երեխաները, բացառությամբ ավագ որդու, ապրում են Միացյալ Նահանգներում, և, հետեւաբար, մտադիր են վաճառել այդ գույքը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջին սպանվել էր Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանատանը 6 ամիս առաջ։ Դաժան սպանության պատճառները հայտնի չեն, սակայն որոշ վերլուծաբաններ այն կապում էին Սաուդյան Արաբիայի իշխող էլիտայի հետ, քանի որ Խաշոգջին քննադատության էր ենթարկում նրանց։
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան արքայազնը կարող է կորցնել գահակալության իրավունքը՝ Խաշոգիի գործի պատճառով
- Խաշոգիի սպանության պատճառով ԱՄՆ առաջին սանկցիաները Սաուդյան Արաբիայի նկատմամբ
- Washington Post-ը հրապարակել է անհետացած սաուդցի լրագրող Խաշոգի վերջին հոդվածը
- CNN․ Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգի մարմինը մասնատվել է սպանվելուց հետո