Գիտնականները պարզել են կրծքի քաղցկեղի գլխավոր պատճառները
Կրծքագեղձի քաղցկեղ կարող են հարուցել ճարպակալումը և ալկոհոլի չարաշահումը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ավստրալացի գիտնականներն ավելի քան 200 հազար կնոջ մասնակցությամբ 6 հետազոտություն են անցկացրել։ Նրանք պարզել են, որ կանխարգելվող կրծքագեղձի քաղցկեղի մեջ ամենամեծ բաժինը՝ 17500 դեպք կամ 13 տոկոս, կապված է ճարպակալման հետ։ Ալկոհոլի բաժինը 11600 դեպք է։
Դեպքերի 7 տոկոսում քաղցկեղի է հանգեցրել հորմոնալ թերապիան, որը կիրառվել է դաշտանային դադարի ժամանակ, ավելի քան 5 տարի։ Սակայն կանանց խորհուրդ չի տրվում սահմանափակել հակաբեղմնավորիչ դեղամիջոցների օգտագործումը։ Դրանք կանխում են ձվարանների քաղցկեղի զարգացումը։ Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է։