Դադարեցվել է Հայաստանում չգրանցված դեղի շրջանառությունը
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության արտադրության «Ակվադետրիմ ջրային լ-թ 10 մլ» սերիա՝ 040418, ժամկետ՝ 04.2021թ., դրոշմապիտակ Ե0758606229 դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
ԱՆ-ից հայտնում են, որ վերոհիշյալ դեղի նշված խմբաքանակները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում:
Դեղագործական կազմակերպություններին հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները: