Ոստիկանություն. Արվում է ամեն ինչ Եռաբլուրում տեղի ունեցածը ժամ առաջ բացահայտելու համար
Այսօր ավտոմեքենաների՝ ապակին կոտրելու միջոցով գողություն էր կատարվել Եռաբլուրում: Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի մայրը հաստատել է տարածված տեղեկությունները, որ մեքենաներից մեկն իր հարազատներին է եղել։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր, կատարել անհետաձգելի բոլոր գործողությունները:
«Այս պահին բոլոր հանգամանքները պարզվում են: Արվում է ամեն ինչ դեպքը ժամ առաջ բացահայտելու համար»,-հայտնում են ոստիկանությունից։