Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից. վարչապետ
«Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը՝ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի, Փաշինյանը նախարարի արած հայտարարության վերաբերյալ աղմուկն անիմաստ է համարում. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Ի՞նչ է ասել նա: Ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի»:
Վարչապետի խոսքով՝ սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, հակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Ալիև հանդիպումից հավելյալ տեղեկատվության անհրաժեշտություն կա. Տոնոյան
- Դավիթ Տոնոյան. Անթույլատրելի է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից
- Տոնոյան. «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»-ը վերաձևակերպվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան