Հասարակություն 11:03 03/04/2019 Հայաստան

Համացանցում գաղտնիքներ չկան

«Սեպտեմբերի 25-ից կարծես  տեղափոխվել ենք այլ մոլորակ: Փոխվել է ամեն ինչ՝  քաղաքը, օդը, մարդիկ. հարազատ Երևանում քեզ զգում ես օտար ու խորթ: Չգիտես՝  վախենաս տանկից, թե հայհոյես: Չգիտես՝ ծիծաղես արևի տակ պպզած սոված  զինվորիկի վրա, թե խղճաս նրան:  Անասելի ճնշում է Հանրապետության  հրապարակում կառափնարան հիշեցնող դատարկ պատվանդանի մոտ շարված  զինտեխնիկան: Բաց երկնքի տակ զինվորական զուգարանի վերածված այգին երևի դեռ  երկար ժամանակ գարշահոտություն կտարածի  շրջապատում...»

 Մեջբերումը 1996թ. սեպտեմբերի  27-ին գրված  իմ մի  հոդվածից է: Սա միայն էմոցիոնալ մասն է, հետևանքն այն  իրականության,  որ գործող իշխանությունը զորք հանեց ժողովրդի դեմ, որովհետև  մեր բառապաշարում արդեն հաստատապես տեղավորվել էին ընտրակեղծիք, իշխանությունների նույնականացում պետության հետ, բռնապետություն, ամենաթողություն, իշխանության բռնազավթում  հասկացությունները: Եթե ավագները մոռացել են այդ օրերը, կամ իրենց  դժգոհությունները  նոր առաջնորդներով ու նոր  կոչերով բղավել են 2008-ին կամ 2018-ին՝ իրենց ընտրությունն է, իրենց խիղճը, իրենց պատասխանատվությունը... Իմ  մտահոգությունը երիտասարդներն են,  որոնց  հրամցվում է  անկախ Հայաստանի դզած-փչած պատմությունը:

Փորձված սորոսական մեթոդներով նրանց ուղեղներում մեխվել է այն տարբերակը, իբր  Հայաստանի բոլոր դժբախտությունները կատարվել են վերջին քսան  տարիներին: Սա  2018-ին հեղաշրջում իրականացրածների մեծագույն ստերից մեկն է, որին երիտասարդները հակված են հավատալ նաև այն պատճառով, որ ականատեսները չեն հերքում այդ սուտը: Այնպես չէ, որ ընդհանրապես չեն ընդվզում,  կամ բոլորն են լուռ ընդունում մատուցվող ստերը, պարզապես այս մարդկանց անվանելով  հին ռեժիմին ծախվածներ՝  մի տեսակ նվազեցնում են նրանց խոսքի ազդեցությունը:
Ստի ու ճշտի մեջ մոլորված երիտասարդները, որոնք վստահաբար տիրապետում են համակարգչին, թող ընդամենը google-ում որոնեն «1996թ. սերտեմբերի 25-26»: Համացանցում գաղտնիքներ չկան: Չնայած առանձնապես շատ նյութեր էլ  չկան, բայցևայնպես որոշ բաներ կպեղեն ու կկարողանան սեփական կարծիք կազմել ոչ հեռավոր անցյալի մասին: Իսկ ավելի խորամիտները կարող են Ազգային գրադարանում թերթել 1995-96թթ  հայկական պարբերականները (ավելի ընդհանրական պատկերացում կազմելու համար կարելի է սկսել 1991-ի մամուլից) : Կհասկանան, որ Հայաստանում եղել  է նաև առողջ  ընդդիմություն,   որ  «թալան ու կործանում» պիտակով  20 տարիներն իրականում տնտեսական աճի տարիներն են եղել, որ ատելությունը ԼՏՊ-ի հանդեպ շատ  խորը հիմքեր ունի:   Եվ անկասկած կկանգնեն հետևյալ  հարցի առաջ՝ ի՞նչ  զուգահեռներ կան 1996-ի սեպտեմբերի 25-ի և 2008-ի մարտի 1-ի միջև:

 Ընդհանուր գծերով  երկու դեպքում էլ հանրության դժգոհությունը կապված էր նախագահական ընտրությունների արդյունքների հետ:  Բայց եթե 1996-ին արդյունքներից դժգոհ մարդիկ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ  ցույցի էին դուրս եկել և պահանջում էին, որ ԿԸՀ-ն գոնե մի քանի տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկ իրականացնի, ապա 2008-ին 21,5 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր իրեն հաղթած նախագահ: Եթե  1996-ին Վ.Մանուկյանը հանդարտության կոչ էր անում, ապա 2008-ին Լ. Տեր-Պետրոսյանը ցասում ու ատելություն էր սերմանում: Եթե 1996-ի սեպտեմբերի  25-ին Լ. Տեր-Պետրոսյանը արտակարգ դրություն հայտարարեց  ուղերձով, ապա 2008-ի մարտի 1-ին Ռ. Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց՝ պահպանելով Սահմանադրության բոլոր պահանջները:  Եվ եթե այսօր 2008-ի զանգվածային անկարգությունները դադարեցնելու համար ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ապա նույն  մեղադրանքը պետք է ներկայացվի նաև ՀՀ առաջին նախագահին՝ 1996-ին  նույն  արարքի համար: Կամ երկուսը, կամ ոչ ոք...

Այս երկու  ընդվզումների առերևույթ տարբերությունն այն է,  որ 2008-ին մարդկային զոհեր եղան:  Եվ դա  այն դեպքում, երբ 1996-ին   իշխող վերնախավը հաստատ ավելի մարդասեր չէր, վկա՝  1996թ.հոկտեմբերի 2-ի  Արշալույս գյուղում  հայտնի խնջույքը, որտեղ  ուժային կառույցների ղեկավարներն իրենք են  ասում.  «պետք լիներ  800 հոգի էլ կգնդակահարեինք» :  Պարզապես  1996-ին Մանուկյանն  իր հաղթանակի համար  չթեժացրեց իրավիճակը և չգնաց արյուն թափելուն:  Իսկ տասնամյա ինքնամեկուսացումից հետո  2008-ին (2007-ի վերջերին)  քաղաքականություն վերադարձած Տեր-Պետրոսյանի  նպատակն  իր կիսատ թողած ավերածությունները շարունակելն էր, ինչի համար քաոս ու արյուն էր պետք: Տասն օրից ավել հանրահավաքներում բորբոքելով թշնամություն ու ատելություն, իսկ մարտի 1-ին այլոց միջոցով  հրահրելով ափերից դուրս եկած ամբոխին՝   նա  իրականացրեց իր ծրագրերը, ինչի գերին ենք մինչ օրս:

Ի՞նչ արտոնություններ ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ  քրեական պատասխանատվության չի ենթարկվում 1996-ի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու և  2008-ի մարտի 1-ին զանգվածային անակարգություններ  հրահրելու համար (չհաշված նրա նախագահության օրոք քաղաքական դրդապատճառներով իրականացված անհաշիվ հանցագործությունները):

2018-ի մարտիմեկյան իր ուղերձում վարչապետ Փաշինյանը ներողություն խնդրեց «....նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար...»

Ողջունելի  է, բայց այս բառերը  հայտարարություն էլ կմնան, եթե հենց վերոնշյալ հանցագործությունները կատարելու   համար  քրեական գործ չհարուցվի Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:  Նախագահ կալանավորելու նախադեպը մեզանում  արդեն կա, ընդ որում երկրորդ նախագահը պատասխանատվության է ենթարկվում առաջինի սարքած «աջաբ-սանդալի» պատճառով... ժամանակն է որ յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան տա: Դե, իսկ եթե ներկա իշխանություներն ինչ-ինչ պատճառներով  կաշկանդված են առաջին նախագահին  մեղադրանքներ առաջադրելու և կալանավորելու հարցում, ապա դրանով միայն խորացնում են այն համոզմունքը,  որ նրա հետ միասին նույն դպրոցի սաներն են,  նույն ծրագիրն իրականցնողներն են:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}