«Հանրային ռադիոյի տնօրեն պետք է լինի ՀՌ աշխատակից». հայտարարություն
Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որտեղ ասված է.
«Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։ Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։ Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է այսօր, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Մրցութային հանձնաժողովը հանդիպել է Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից 14-ի հետ
- Լևոն Գալստյան. Եթե հարկ լինի, Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներին նաև հարցեր կտան
- Տիգրան Հարությունյանը առաջադրվել է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար
- Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի առաջիկա 1-1.5 ամսում
- Լևոն Գալստյանը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ