Նատալիա Օրեյրոն ռուսական անձնագիր է ստացել
Դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն Ռուսաստանի անձնագիր է ստացել։ Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն։
Ինչպես նշվում է, խորհրդանշական փաստաթուղթը նրան հանձնվել է Նիժնի Նովգորոդում կայացած համերգի ժամանակ։
«Ես հիմա ռուս եմ», - ասել է Նատալիա Օրեյրոն:
Ավելի վաղ երգչուհին «Երեկոյան Ուրգանթ» հաղորդման ժամանակ դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Ռուսաստանի անձնագիր: Նա նշել էր, որ ինքը շատ ավելի «ռուս» կլինի, քան ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որն արդեն ստացել է ռուսական անձնագիր։
Հիշեցնենք, որ Նատալիա Օրեյրոն մենահամերգով հանդես կգա Երևանում: Համերգը տեղի կունենա ապրիլի 7-ին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հարակից հրապարակումներ`
- «Բարև Երևան». Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ տեսաուղերձ է հղել
- Կազմակերպիչները խոստանում են. Նատալիա Օրեյրոն Երևանում կներկայացնի անմոռանալի շոու
- Նատալյա Օրեյրոն ելույթ կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան