
ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները ապրիլին ևս պարգևատրումներ կստանան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Պարգևատրումներ լինելու են, բայց դրանք կապված չեն ապրիլի 7-ի հետ»,- ասաց ՊԵԿ ղեկավարը և հավելեց. «Հերթական, ապրիլի պարգևատրումները վճարելու են այս շաբաթվա վերջ, ինչպես որ վճարել են հունվարին, փետրվարին, մարտին, վճարելու ենք յուրաքանչյուր ամիս, որն օրենսդրությամբ մեզ թույլատրվում է»:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ում և այլ նախարարություններում պարգևատրումների թեման մեծ աղմուկ էր հանել:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում պարգևավճարները բյուջե վերադարձնելու պահանջն անլուրջ են որակում
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին