Պենտագոնը հերքում է ԱՄՆ-ում թուրք օդաչուների վերապատրաստումը դադարեցնելու մասին լուրերը
Պենտագոնը հերքել է ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահի այն հայտարարությունը, թե նոր սերնդի ամերիկյան F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող թուրք օդաչուներիի ուսուցման գործընթացը կասեցվել է։ Այս մասին գրում է Էրմենիահաբերը։
Պենտագոնի խոսնակ կապիտան Մայք Էնդրյուսը տվել է հետևյալ պարզաբանումը. «Թուրք օդաչուները շարունակում են պատրաստություն անցնել Արիզոնա նահանգի Luke ռազմաբազայում»:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ F-35-ների պահաստեմասերի մատակարարումը Թուրքիային ժամանակավորապես դադարեցվում է։ Որպես պատճառ նշվում էր այն, որ Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի զգուշացումներին, չի հրաժարվում ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պայմանագրից: