Ռուսաստանը և Թուրքիան հնարավոր է համատեղ արտադրեն նոր սերնդի կործանիչներ
Ռուսական «Национальная оборона» ռազմական հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն վերջնականապես հրաժարվի Թուրքիային մատակարարել ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչներն, ապա Անկարան կարող է դիտարկել այլ տարբերակներ։
Նման տարբերակներից ռուս պաշտոնյան մատնանշել է ռուսական նոր սերնդի Su-57 կործանիչները։
«Եթե թուրք քաղաքական գործիչները և զինված ուժերը դիտարկեն այլընտրանքային տարբերակներ, ապա այդպիսիններից է S-57-ը։ Ռուսաստանի S-57 կործանիչներն իրենց հնարավորություններով մեծ հաշվով գերազանցում են F-35-ներին։ F-35-ը թեթև ինքնաթիռ է, որն ունի ավելի լավ է զինված և ունի ավելի լավ ռադար»,- նշել է Կորոտչենկոն:
Նա նաև հավելել է, որ եթե Թուրքիայի նախագահը հետաքրքրություն ցուցաբերի այդ ինքնաթիռների նկատմամբ, ապա հնարավոր է կողմերը համատեղ արտադրեն ռուս-թուրքական նոր սերնդի ինքնաթիռ։ Նման հնարավոր գործարքի շրջանակներում Թուրքիային կփոխանցվեն հիմնական տեխնոլոգիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին