ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:42 03/04/2019

Սահմանադրականությունն է ոչնչացվում

Միայն թվում է, թե թավշյա ռեժիմն ավարտել է իշխանափոխությունը։ Դեռ մնացել են թավշյա շղարշից ազատ իշխանական պաշտոններ, և դրանք գրավելու համար իշխանափոխությունն այժմ թևակոխում է պետական համակարգը դեգրադացնելու երկրորդ փուլը։ Հետապնդվող նպատակն է` լիովին և բոլոր մակարդակներում, լրիվ, բացարձակորեն քպականացնել իշխանությունը։

Գործադիր ու օրենսդիր իշխանություններն արդեն յուրացված են հնարավոր առավելագույնի չափով, բայց Փաշինյանի ամբողջատիրությունն էլ ավելի ամրապնդելու և անսասան դարձնելու հրամայական դեռ կա։ Հանձնարարված է` իշխանության անկախ մնացած հատվածները յուրացնել և՛ ներքևից` գրավելով գյուղապետերի ու քաղաքապետերի անխտիր բոլոր պաշտոնները, և՛ վերևից` սեփականացնելով դատական բոլոր ատյանները և դատավորներ նշանակելով բացառապես հլու կամակատարներին։

Առաջնային թիրախն, իհարկե, Սահմանադրական դատարանն է. արդեն միակը մնացած` բարձրագույն դատական ատյանը, որը դեռ կարող է սահմանափակել Փաշինյանի բացարձակ միապետությունը։ Ամենայն հավանականությամբ, այս սահմանը ևս առաջիկայում կվերացվի, իսկ ՍԴ-ն ամբողջովին կյուրացվի։ Սա է հուշում խորհրդարանն ու ողջ իրավագիտական հանրութանն ալեկոծած «ի՞նչ է նշանակում նոր» հնարածին հիմնահարցի բուռն քննարկումը և շինծու «իրավական ճգնաժամը»։ Եվ այս ամենն ընդամենը` ՀՔԾ-ի Վահիկին Սահմանադրական դատարանի դատավոր կարգելու համար։

Նույնիսկ գտնվում են այնպիսի պատեհապաշտներ, որ իրենց իրավաբանի կամ փաստաբանի կոչումն են խայտառակում, երդվում են հարազատների «արևով» ու զոհաբերությունների են պատրաստվում` միայն թե ապացուցեն, որ «նոր» ու «կրկին» բառերը նույնն են, նույն իմաստն ունեն։ Այսինքն, իրենք իրենց ոչնչացնում, նվաստացնում են, որ ՀՔԾ-ին առնթեր փաստաբան աշխատող Վահե Գրիգորյանի համար ճանապարհ հարթեն դեպի Սահմանադրական դատարան։ Իսկ հիստերիկ հռետորական պոռթկումներից հետո երբեմն պոետական մելամաղձին տրվող վարչապետը դավաճանաբար չի արտասանում «նորից չեն սիրում, սիրում են կրկին» սևակյան տողը։   

Հիշեցնենք, որ այս ճանապարհը ՀՔԾ-ի վարձած փաստաբանի առաջ փակված է օրենքով։ ԼՏՊ-ի միջնորդությամբ վարձվող, սորոսական դաշտից սնվող, մարտի 1-ի ոճրագործության 10 զոհերից 9-ի իրավահաջորդներին տարիներ շարունակ կեղծ խոստումներով ու երեսպաշտորեն հաճոյանալով խաբող փաստաբանի առջև դեպի ՍԴ տանող ճանապարհը փակվել է անցյալ տարվա հոկտեմբերի 23-ին` Ազգային ժողովի քվեարկությամբ կայացված որոշմամբ։ Հիշենք նաև, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավորների նկատմամաբ իրագործված շանտաժի և  զանգվածային ռեպրեսիայի դեպքերից հետո առաջացած լարված իրավիճակում ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ԼՏՊ-ի առաջարկով թավշյա շրջանում «հերթապահ» փաստաբան «նշանակված» ու պահանջվող ամեն ծառայություն մատուցելու պատրաստ ՀՔԾ այս կամակատարին։

Խորհրդարանում, սակայն, ՍԴ դատավորի փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 54 պատգամավորներ։ Քվորում, այսպիսով, չապահովվեց։ Պատգամավորներն, ամենայն հավանականությամբ, հարկ չէին համարել` մասնակցել Արցախյան ազատամարտի հերոսներին և ազգային արժեքհամակարգը օտարի պատվերով վարկաբեկողի ընտրությանը։ Եվ թավշյա իշխանության իրավապաշտպանն ու սահմանադրական ապավենը դարձած Վահե Գրիգորյանը չընտրվեց։

Հիմա բոլոր քպականներն ու իքական պատգամավորներն իրար են անցել, քանի որ այս անգամ ՀՀ նախագահն առաջադրել է ՀՔԾ-ին ոչ մի պարտք չունեցող, քպին ու իքին ծառայելու երդում չտված իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Էլ ԱԺ կանոնակարգ-օրենքն են փոխում ու Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարում, նիստերը տապալելու համար ողջ խմբակցությամբ Արցախ են փախչում, Վիեննայից հղված վարչապետական «իյա»-ից սարսափած` քվորում են ապահովում, էն ՀՔԾ-ն էլ ինքն իրեն պատեպատ է խփում ու ասֆալտին է փռվում, բայց` ճանապարհը փակ է ու փակ է մնում։ ՀՔԾ-ի Վահիկին էլ չեն կարող ո՛չ «նորից», ո՛չ էլ «կրկին» առաջադրել։

Եվ հիմա խորհրդարանի թավշյա մեծամասնությունը նախապատրաստվում է` տապալել Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը ԱԺ-ում։ Եվ այդպես կանի այնքան ժամանակ, մինչև կամ իրենց ժամանակը սպառվի, կամ էլ` Փաշինյանն իր կամքի կատարածու ՀՔԾ-ի Վահիկին սահմանադրական դատարանի դատավոր նշանակի, ապա նաև ՍԴ նախագահ դարձնի` քաղաքական որոշմամբ։ Սրա նախադեպն արդեն կատարվեց մայր բուհում։ Երբ ԵՊՀ ռեկտորին հնարավոր չեղավ պաշտոնազրկել անգամ օրենքի կամային գործադրմամբ, մայր բուհից վռնդված թերուս վարչապետն իր վրեժը լուծեց ինքնակամ քաղաքական որոշմամբ։

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե լիովին կառավարվող գլխավոր դատախազ, ՀՔԾ պետ, դատավորներ ու քննիչներ ունենալուց, դատական իշխանության գործունեությանն անսահմանափակ միջամտելու և ցանկացած քմահաճույք թելադրելու իրավունք իրեն վերապահելուց, քաղաքական մրցակիցների նկատմամբ քաղաքական ոխերիմ հաշվեհարդար սկսելուց հետո ինչո՞ւ է Փաշինյանն ուզում հենց Վահե Գրիգորյանին դարձնել ՍԴ դատավոր, ապա և` ՍԴ նախագահ։ Իհարկե, կարելի է այս հարցին շատ կարճ ու կոնկրետ պատասխանել. բա հո Ջհանգիրյանին չի նշանակի` հետն էլ շալակի ՀՀՇ-ի ալան-թալանի, պետության հարուստության յուրացման, մարդասպանությունների ու պետական դավաճանությունների ողջ բեռը, նաև ժողովրդի ու միջազգային հանրության արհամարհանքն ու նզովքը։

Փաշինյանն իր համար սահմանադրական կամակատար է ընտրել Վահե Գրիգորյանին, քանի որ սա իրեն սահմանադրական պատասխանատվությունից ազատվելու ամենահարմար միջոցն է թվում։ Սա հենց այն փաստաբանն է, որ սնվում է ոչ միայն Սորոսի տված կաշառքի, այլ նաև մարտի 1-ի ոճրագործության 10 զոհերից 9-ի իրավահաջորդներից խաբեությամբ գումարներ կորզելու և տարիներ շարունակ թյուրիմացության մեջ պահելու շնորհիվ։ Սա այն փաստաբանն է, որ իր վստահորդներին գեթ մեկ ամգամ չի ասել, որ մարտի 1-ին զոհեր չէին լինի, եթե Փաշինյանը ցուցարարներին չսադրեր ու իր զինված հետևորդների հետ չմղեր իրավապահների հետ բախումների։ Սա իրողությունները միտումնավոր պարտակող այն փաստաբանն է, որ ոչ մի անգամ իր վստահորդներին չի պարզաբանի, որ տանը ապահով պատսպարված ԼՏՊ-ի նման` Փաշինյանն էլ լքել է իրեն վստահած ցուցարարներին ու ընդհատակ անցնելով`  ինքն իրեն ազատել կատարվածի քաղաքական պատասխանատվությունից։

Հիմա Փաշինյանը մտածում է, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու դեպքում կազատվի մարտի 1-ի ոճրագործության գլխավոր կազմակերպիչներից ու սադրիչներից մեկը լինելու, նաև թավշյա իշխանափոխությունից հետո գործած օրինազանցությունների ու հանցագործությունների իրավական, սահմանադրական պատասխանատվությունից։ Իսկ ՀՔԾ-ի Վահիկը Փաշինյանին ո՛չ միայն վարձահատույց կլինի, այլ նաև կկարողանա սեփական մորթը «փրկել», քանի որ ինքն էլ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հայտնի դարձած կամակարար փաստաբանն է։

Պատահական չէ, որ վարձքի սպասող փաստաբանը, Փաշինյանին հաճոյանալու համար պնդում է, թե սահմանադրական կարգը տապալելու համար հանիրավի ու անհիմն մեղադրվող և ինքնակամ արտերկրից Հայաստան վերադարձած ու քննչական մարմնին ներկայացած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «տվյալ պահին անազատության մեջ մնալը ուղղակիորեն բխում է քննության շահերից»։ Եվ սա այն դեպքում, երբ հաճոյակատար փաստաբանը գիտի, քանի որ եղել է ՄԻԵԴ-ում ԼՏՊ-ի գանգատը ներկայացնող փոստաբանը, որ դեռ 7 տարի առաջ իր հովանավոր ԼՏՊ-ն այս նույն թերամտությամբ գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և հստակ ու հիմնավորված մերժում է ստացել։

Քննելով մարտի 1-ի իրադարձությունները և գանգատին առնչվող փաստերը` 2012-ի մայիսին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որում մասնավորապես արձանագրված է, որ 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները ուժային կառույցների հետ և տված հանձնարարականները հետապնդել են երկրում իրավիճակը ապակայունացնելու հնարավորություն թույլ չտալու նպատակ. «Նախագահը, լինելով պետության գլուխը, ուներ սահմանադրական պարտականություն` երաշխավորելու Հանրապետության ներքին անվտանգությունը (2005 թվականի Սահմանադրության 49-րդ հոդված), հաշվի առնելով, որ այդ օրերին պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավվում էին հետընտրական գործընթացներին»։
ՄԻԵԴ որոշման մեջ հստակ արձանագրված է. «Նախագահը պարտավոր էր պահպանել զինված ուժերի չեզոքությունը քաղաքական հարցերում (2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդված)»։ ՄԻԵԴ-ը մանրամասն անդրադարձել է նաև ոստիկանության և ցուցարարների միջև բախումների փաստական հանգամանքներին և չի արձանագրել որևէ դրվագ, երբ բախումներ են եղել զինված ուժերի և հանրահավաքի մասնակիցների միջև։ ՄԻԵԴ-ը քննել է նաև նախագահ Քոչարյանի որոշումը` արտակարգ դրություն հայտարարելու մասին և իրավիճակից թելադրվող միջոցառումներում չի արձանագրել անօրինական, Կոնվենցիայի սկզբունքներին կամ նորմերին հակասող որևէ հանգամանք։ Իսկ անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 19-ի կայացած նախագահական ընտրություններին` ՄԻԵԴ-ը հղում է կատարել մի շարք միջազգային կազմակերպությունների եզրակացությունների և արձանագրել. «ընտրությունները մեծապես անցկացվել են ԵԱՀԿ և ԵԽ նկատմամբ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և չափանիշներին համապատասխան»։

ՄԻԵԴ-ի այս որոշմանը, բնականաբար, քաջ ծանոթ է նաև Փաշինյանը։ Այսինքն, թավշյա վարչապետը գիտի, որ ՄԻԵԴ-ը դեռ 2012-ի մայիսին իր որոշմամբ արդեն հայտնել է իր դիրքորոշումը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։ Այսինքն, Փաշինյանը քաղաքական հաշվեհարդար է իրագործում ՀՀ երկրորդ նախագահի և նրա օրոք պաշտոնավարած մի շարք պատասխանատուների նկատմամբ` հստակ գիտակցելով, որ ՄԻԵԴ գնահատականի և կայացրած որոշման համաձայն` նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգի խախտում թույլ չի տվել։ Այսինքն. Փաշինյանը կանխամտածված գնացել է ՀՀ սահմանադրական ու օրենքների ոտնահարման, ՄԻԵԴ որոշման անտեսման` հանուն իր ու իր քաղաքական հոգեհոր անձնական վրեժի։ Դե իսկ փաստաբան Վահիկը ընդամենը հհշական ու քպական պնակալեզ է, ԼՏՊ-ի ու Փաշինյանի հլու կամակատարը։

Ահա թե ինչու և ումն են ուզում Սահմանադրական դատարանի նախագահ տեսնել ՀՀՇ պարագլուխ ԼՏՊ-ն և թավշյա տոտալիտար բռնակալ Փաշինյանը:

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}