Ադրբեջանի՝ երկար տարիներ մտածված ռազմական պլանը հայ զինվորը տապալեց. Ապրիլյանի մասնակիցներ
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են և կարող են հակառակորդին պարտադրել հրադադար, զինադադար, պատրատ են հակառակորդին դուրս շպրտել ելման դիրքից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը։
Նրա կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո հակառակորդը, թեև շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը, հետևություններ է արել, որ հայկական զորքը տարածաշրջանում ամենամարտունակն է, պատրաստ է ցանկացած ագրեսիվ գործողությունների համապատասխան պատասխան տալ։ Հ. Սարկիսովն ասաց, որ իրենց համար կարևոր էր այդ օրերին թիկունքում մայրերի, քույրերի, բարեկամների, ողջ սփյուռքի օժանդակությունը։
Ապրիլյանի մասնակից Ժորա Աֆրիկյանի գնահատմամբ, քառօրյա պատերազմը Հայաստանի նորագույն պատմության հերթական էջերից է, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է ցավ, վերք, կորուստներ։
«Միաժամանակ հստակ նշենք, որ այդ ամենին միահյուսված է հպարտությունը, ազգային արժանապատվությունը։ Ապրիլյան պատերազմը դարձավ մեր նորագույն պատմության փառահեղ էջերից, որտեղ հայ զինվորը, սպան, բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զենքի ուժով իր հետ չեն կարող խոսել։ Ադրբեջանի կողմից երկար տարիներ մտածված, գծված ռազմական պլանը հայ զինվորը տապալեց։ Այստեղ է հենց հայ զինվորի սխրանքը, որ ադրբեջանական բանակի՝ թե նոր սպառազինությունները, ավելի փորձառու զինվորականների կողմից մշակված ռազմական պլանը հայ զինվորը տապալեց»,- ասաց Ժ. Աֆրիկյանը։
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Թորոսյանի խոսքով, քառօրյան սթափեցրեցի մեր ազգին, որ թվացյալ խաղաղությունը մշտական չի կարող լինել, ստիպեց մեզ պատրաստ լինել, մտածել այն ուղղությամբ, որ մենք միշտ էլ թշնամու կողքին ենք ապրում, պետք չէ վստահել թշնամուն, մտածել, որ կփոխի իր բնույթը։
«Ապրիլյանը նաև հույս տվեց, որ մեր բանակը մարտունակ է, հայ զինվորը պատրաստ է պաշտպանել մեր երկիրը»,- ասաց նա։
Հ. Սարկիոսվն ընդգծեց, որ հակառակորդը ապրիլի 1 լույս 2-ի գիշեր սկսեց լայնածավալ հարձակում՝ նպատակ ունենալով գրավել Ստեփանակերտը։
«Սակայն մեր զինվորներն այդ ամենը տապալեցին, կայծակնային պատերազմը չստացվեց»,- ընդգծեց նա։
Հ. Սարկիոսվի կարծիքով, Արցախի հիմնահարցն այսօր սպառել է դիվանագիտական բոլոր լուծումները. «20 տարի հայկական կողմը փրոձում է բոլոր օրինական ճանապարհներով լուծել խնդիրը, բայց չի կարգավորվում, լինում են վիրավորներ, զոհեր։ Այդպես շարունակել չի կարելի՝ կամ պետք է հստակ վերջակետ դնել, կամ, եթե անհրաժեշտ է, անցնել ռազմական գործողությունների»։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմը կրկին ապացուցեց, որ ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ
- Խաղաղության նախապատրաստման ապրիլյան դասերը
- Ապրիլյան պատերազմի օրերից
- Վիրահատվել է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել՝ մարտական գործողությունների մասնակից. Բալայան
- Բացվել է ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան
- Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակի մոմավառություն է իրականացվել
- Ապրիլյանի հերոսի ընտանիքում արու զավակ է ծնվել
- Ապրիլյանի «Ուստա» Մարատը դժգոհում է, որ ընդամենը 5 տանկ է խփել
- Ապրիլյանի հերոսներից Հարությունի ծննդյան օրն է
- Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին