Արգենտինական քոլեջում կդասավանդվի հայկական մշակույթ
Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության ուսումնասիրության քոլեջում, որտեղ հայ ուսանողներ ընդհանրապես չեն սովորում, հայ մշակույթը (երաժշտություն, ազգային փողային նվագարաններ, հայ երաժշտության պատմություն) պաշտոնապես ընդունվել է ուսումնական առարկա:
«Ամեն ջանք գործադրել եմ իմ գաղափարը կյանքի կոչելու համար: Սա հայ ժողովրդի ձեռքբերումն եմ համարում: Այս կարևոր հաղթանակը նվիրում եմ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Չէ՞ որ մեծ հայի երազանքն էր աշխարհին ծանոթացնել հայ մշակույթը, որպեսզի օտարները հայկական մշակույթով ճանաչեն հայ ժողովրդին և Հայաստանը: Այսօր նրա երազանքն իրականացնելու ճանապարհին ենք»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասել է Գագիկ Գասպարյանը:
Նա նշել է, որ քոլեջի պաշտոնական փաստաթուղթը հանձնվել է իրեն, և ապրիլի 1-ին արդեն առաջին դասախոսությունն է անցկացրել ուսանողների հետ, որոնք մեծ ոգևորությամբ լսել են նյութը:
Արգենտինաբնակ երաժիշտի խոսքով, օտարազգի ուսանողները սովորելուց հետո կդառնան աշխարհում հայկական մշակույթը տարածողները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան