Ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան 2019 թ-ի առաջին եռամսյակում աճել է 59.6 %-ով
2018 թվականին արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 67255 հատ ավտոմեքենա՝ 2017 թվականի 39282-ի և 2016 թվականի 16887-ի համեմատ, համապատասխանաբար, աճելով 27973 հատով (71.2 %) և 50368 հատով (298%): Այս թվերն այսօրա ասուլիսում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
2019 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրով ՀՀ է ներմուծվել 22426 հատ ավտոմեքենա՝ 2018 թվականի առաջին եռամսյակի՝ 14055 հատի համեմատ՝ աճելով 8371 հատով (59.6 %):
Հատկանշական է, որ մեկ ավտոմեքենայի միջին գանձումը 2019թ. առաջին եռամսյակում կազմել է 432.3 հազ. դրամ։ 2018թ. I կիսամյակում մեկ ավտոմեքենայից գանձվել է 675.8 հազ. դրամ, իսկ II կիսամյակում՝ 517.8 հազ. դրամ: Այսինքն՝ 2019 թվականի առաջին եռամսյակում մեկ ավտոմեքենայից գանձումը 2018թ. I կիսամյակի համեմատ պակասել է 56.3%-ով, իսկ II կիսամյակի համեմատ՝ 19.8 տոկոսով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին