Փոխահատուցում՝ Հայաստանում կլինիկական փորձարկումների դիմաց
«Տեսեք, ուրեմն իրավիճակը ինչպիսին ա։ Հիմա ամբողջ աշխարհում հիմնական հետազոտությունները, բացի երևի, տենց, Ամերիկայի, որտեղ որ պետությունն էլ ա ինքը ֆինանսավորում գիտահետազոտական մեծ ինստիտուտներ (թվարկում է անգլերեն,- խմբ.), հիմնականում կատարում են ինդուստրիան՝ արտադրողական ինդուստրիան։ Դա դեղագործական ինդուստրիան կլինի, դա բժշկական պարագաների արտադրման ինդուստրիան կլինի... Եվ էդ փուլը... պրոցեսը մի քանի փուլերից է կազմված, որն իր մեջ ենթադրում է կլինիկական փորձարկումներ։ Ես կարծում եմ, որ մեր նման երկրները պետք ա ներդրում ունենան ու մասնակցեն հենց էդ կլինիկական փորձարկումների փուլին... »,- ասել էր Արսեն Թորոսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Հիմա դուք տեսեք, պարոն Արսեն Թորոսյան, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, թե ինչպիսին է իրավիճակը։ Մենք չգիտենք, թե դուք ԻՆՉՊԻՍԻ երկրում եք ապրում, բայց մենք ապրում ենք ձեր խոստացած հեղափոխական Հայաստանում, չէ՞։ Ինչ է ստացվում՝ հեղափոխական Հայաստանը Ամերիկայի ՆՄԱՆ ԵՐԿՐԻ կլինիկական փորձարկման դա՞շտ է ընդամենը։
Նման հայտարարությունից հետո ինչպիսի արժանահավատություն կունենա ձեր՝ առողջության կամ առողջապահության մասին խոսքերը։
Առաջարկում եք առողջ լինելու համար Հայաստանի քաղաքացիները չծխեն, բայց պատրաստ եք նույն քաղաքացիներին փուռը տալ՝ կլինիկական փորձարկումների համա՞ր։
Հիմա իհարկե, կարող եք ասել, թե՝ Ամերիկայի շեռն էլ ջրաղացին օգուտ է... ա, կներեք, խառնեցի ասացվածքը՝ Ամերիկայի փորձարկման ենթակա դեղն էլ մեզ օգուտ է, բայց՝
Նման հայտարարությունից հետո դուք պարտավոր եք հրահանգել, որ ցանկացած դեղ, որ մտնում է դեղատոմսերի մեջ, ցանկացած պատվաստում, որ առաջարկվում է երեխաներին, հստակ հարցի պատասխան տա հիվանդներին ու քաղաքացիներին՝ արդյոք այդ դեղը կլինիկական փորձարկման փուլում է, թե իրոք երաշխավորված է։
Նույնիսկ՝ պայմանագիր կնքել հիվանդի հետ, հստակ նշելով պայմանները, թե դեղի արդյունքը ինչպիսին կարող է լինել ու ինչպիսին չի կարող լինել։
Այս հրապարակումից հետո, որը հետևանքն է ձեր անկեղծ հայտարարության, կարծում եմ, ցանկացած հիվանդ, ով դեղով բուժման ընթացքում չի հասնում դրական արդյունքի, կամ՝ պատվաստման ժամանակ ունենում է ռեակցիաներ, իրավունք կունենա դիմել դատարան ու փոխհատուցում պահանջել։
Նույնիսկ եթե հետո պարզվի, իր ստացած դեղը ուղղակի դեղ էր։
ՀՀ քաղաքացի՝ Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա