Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել է։
«Այո, այդ թվում՝ այս դատարանում»,- կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հայտնել է վարչապետը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես վկա հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում:
Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում: Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»: