Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար
Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Հայաստանում Beeline համագործակցության շրջանակում շուրջ 30 ԵՊՀ ուսանողներ և շրջանավարտներ այցելել են ընկերության վարչական գրասենյակը և հանդիպեցին Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այցի նպատակն է ԵՊՀ ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն տալ կապեր հաստատելու երկրի խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ծանոթանալու միջազգային ընկերությունում աշխատանքի առանձնահատկություններին։
Հատուկ երիտասարդների համար Beeline-ի ղեկավարը պատրաստել էր դասախոսություն, որի ընթացքում խոսել է ղեկավարի հետ հաջող հաղորդակցություն հաստատելու և նրա որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղիների մասին։
«Հիանալի է, որ հայ երիտասարդներն արդեն ուսանողական տարիներից հետաքրքրվում են աշխատաշուկայով և ձգտում են բիզնես կապեր հաստատել, քանի որ նախաձեռնողականությունն ու ակտիվությունը միշտ էլ բարձր են գնահատվում բիզնես աշխարհում։ Դա նաև վերաբերում է սեփական ղեկավարության հետ հարաբերություններին՝ կարևոր է միշտ գտնել հաղորդակցվելու ճիշտ ուղիներ և հնարավորություններ հաջող թիմային աշխատանքի համար», - նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հանդիպումից հետո ուսանողներն այցելել են Beeline-ի կապի թանգարանը, որտեղ ներկայացված են Հայաստանում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման պատմությանը և կապի ժամանակակից տեխնոլոգիաները։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից նմանատիպ միջոցառումներն անցկացնում են համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության աճին նպաստելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ն առաջարկում է սիրելիի համար նվեր շահել
- Beeline Ստարտափ Ինկուբատորն արդեն գործում է նոր ձևաչափով
- Beeline-ը գերազանցել է մեկ միլիոն բաժանորդների շեմը
- Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում
- Beeline-ը նոր լրացուցիչ հնարավորություններ է գործարկել կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
- Beeline-ն անցկացնում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի գարնանային ակցիա
- Ալավերդիում բացվել է Beeline-ի Վաճառքի և սպասարկման նոր գրասենյակ
- Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ
- Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփել են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը
- Beeline-ի «գեղեցիկ» համարները հասանելի են 50 տոկոս զեղչով