Խուան Գուայդոյին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Վենեսուելայի Ազգային ընտրական ժողովը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Գուայդոն հայտարարել է, որ Ազգային ժողովն իրավական հիմքեր չունի իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար: Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
«Դուք գիտեք, թե ինչպես է ռեժիմը վարվում, դա այլևս ոչ թե պարզապես հալածանք է, այլ ինկվիզիցիա», - ասել է Գուայդոն:
Հիշեցնենք, որ հունվարին ընդդիմության առաջնորդ Գուայդոն իրեն հայտարարեց որպես Վենեսուելայի նախագահ: Նրան աջակցեցին Միացյալ Նահանգները, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ և եվրոպական շատ երկրներ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Կուբան օրինական են համարում Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Վենեսուելայի իշխանությունները Խուան Գուայդոյին նաև 15 տարով զրկել են պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին