Կոռուպցիոն սկանդալից հետո Մալազիայի իշխանությունները վաճառում են 126 մլն դոլար արժեցող զբոսանավը
Մալայզիայի իշխանությունները համաձայնել են վաճառել զբոսանավը, որը հայտնվել էր 1MDB պետական ներդրումային ֆոնդի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը:
Ինչպես նշվում է, գործարքի գումարը կկազմի 126 մլն դոլար:
Գործակալությունը պարզաբանել է, որ զբոսանավն ընդգրկված էր այն ակտիվների մեջ, որը ենթադրաբար ձեռք է բերվել ֆինանսիստ Ջհո Լաուի ու նրա գործընկերների կողմից՝ ֆոնդից վերցված գումարներով:
Նշվում է, որ նավի համար վճարվել է 260 մլն դոլար: Զբոսանավի ներքին հարդարանքը զարդարված է ոսկով ու մարմարով: Այն ունի սպա, սաունա, լողավազան, կինոթատրոն և ուղղաթիռների հարթակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալազիայի նախկին վարչապետը կասկածվում է 367 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ: