Ե՞րբ Սաակաշվիլին կվերադառնա Ուկրաինա
Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե որ դեպքում կվերադառնա Ուկրաինա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքին, գրում է, որ Սաակաշվիլու խոսքով, Ուկրաինայում տեղի է ունեցել հեղափոխություն։
Նա հայտարարել է, որ կվերադառնա Ուկրաինա, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի Վլադիմիր Զելենսկին։ Միաժամանակ նա հստակեցրել է, որ չի ծրագրում զբաղեցնել որևէ քաղաքական բարձր պաշտոն։
Ավելի վաղ Սաակաշվիլին կոչ էր արել բոլոր ժողովրդավարական ուժերին աջակցցել շոումեն Վլադիմիր Զելենսկուն։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին բացատրել է, թե ինչու էր 2008-ին ծամում փողկապը
- Սաակաշվիլու վերադարձը Ուկրաինա սպառնում է քաոսով. Ռադայի փոխխոսնակ
- Սաակաշվիլիի ԴՆԹ թեստը պարզել է՝ նա 99 տոկոս վրացի է
- Սաակաշվիլին որոշել է Վրաստանում իշխանափոխություն անել արտագաղթածների միջոցով
- Սաակաշվիլին սպառնացել է 72 ժամում Վրաստանում փոխել իշխանությունը
- Սաակաշվիլին աջակցել է Տիմոշենկոյին
- Սաակաշվիլին իր հայրենակիցներին կոչ է արել օրինակ վերցնել հայերից