Այս տարվա մեջ առաջին անգամ Սևանա լիճ ջրբացթողում է կատարվել
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Տավուշի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։
Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է Կեչուտի ջրամբար, որտեղ կառույցի պատասխանատուները նախարարին մանրամասն ներկայացրել են ջրամբարի տեխնիկատնտեսական նկարագիրը, տեղեկություններ տրամադրել այս պահին ջրամբարում ամբարված ջրի ծավալների վերաբերյալ։ Ոլորտի ներկայացուցիչները նախարարին հավաստիացրել են, որ ջրամբարը բերված է մեկնարկային վիճակի և առաջիկա ամիսներին դեպի Սևանա լիճ ջրբացթողումը կիրականացվի անխափան ու արդյունավետ:
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի Եղեգիսի տեղամաս։ «Արփա-Սևան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբյանը նախարարին ներկայացրել է «Արփա-Սևան» թունելի արտադրողականության բարձրացման նպատակով կատարված և նախատեսվող շինարարարական աշխատանքները, որոնց արդյունքում սպասվում է կրկնապատկել Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակը։
Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ ընթացիկ տարում ակնկալվում է թունելի թողունակությունը մինչ այսօր եղած առավելագույնը 14,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 18,5-19,5 մ³/վրկ, որը հնարավորություն կտա այս տարի Սևանա լիճ տեղափոխել 150 - 180 մլն մ³ ջրաքանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան