ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ին վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որտեղ նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Նկարն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ. «Հայրենասիրության դաս Գաբրիել, Արմեն և Սավանա Սարգսյանների համար Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում»։