Խոսքի ազատությունը որևէ դեպքում չի վնասվելու. ԱԱԾ տնօրեն
Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Եթե գրառումների մեջ լինի ֆեյք կամ սովորական անձ, հանցակազմ չկա, ապա այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած այլ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը:
Հարցին, թե մանիպուլյացիաներ ասելով ինչ նկատի ուներ վարչապետը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Արտահայտությունները, գրառումները, որ արվում են, կամ այն թեմաները, որ տարածվում են սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների»։
Նա վստահեցրեց, որ այդ գործընթացը լինելու է զգույշ և որևէ դեպքում չի վնասելու խոսքի ազատությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին