Ամերիաբանկը նվազեցրել է Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները
Կարևորելով ՀՀ տնտեսության զարգացման գործընթացում փոքր և միջին ձեռնարկությունների դերը և խթանելու համար դրանց զարգացումը՝ Ամերիաբանկը ապրիլի 3-ից նվազեցրել է փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող Օնլայն Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքները:
Բանկից հայտնում են, որ մասնավորապես՝ 1-10 մլն ՀՀ դրամով կամ դրան համարժեք արտարժույթով տրամադրվող Օնլայն ՓՄՁ վարկերն այժմ տրամադրվում են տարեկան 8.5-20%-ով նախկին 13.5-21%-ի փոխարեն:
1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:
Ավտոմատ ձևով հաստատվող Օնլայն Բիզնես վարկերի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակին և ծառայության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին
- Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների
- Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները
- ԱՊՊԱ պայմանագրի օնլայն կնքում մի քանի րոպեում՝ Ամերիաբանկի կայքով
- «Ռուս ընդ Հար» և Ամերիաբանկ. Վստահելի գործընկերություն` միտված տնտեսության զարգացմանը
- Նախորդ տարին բավականին հաջող է եղել Ամերիաբանկի համար. Գևորգ Թառումյան
- Ամերիաբանկի ամփոփ տեղեկատվությունն իր ԿՍՊ գործունեության վերաբերյալ
- Հատուկ առաջարկ Ամերիաբանկից՝ կանանց միամսյակի կապակցությամբ
- «Շենգավիթ» ԲԿ և Ամերիաբանկ. Արդյունավետ համագործակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին