Դավիթ Ղազարյան. «Սպայկա»-ն պատրաստ չէ մթերումների
«Մենք պատրաստ չենք մթերումներ անել»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։
Նա մանրամասնեց, որ մթերումների հետ կապված օպերատիվ աշխատանքների գերագույն հրամանատարն ինքն է։
«Ի՞նչ է նշանակում ծիրան մթերենք, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի, մոռացեք, ասել եմ, մթերումը։ Չենք անելու, բռնեն, ըսենց ճզմեն։ Խնդրում եմ, հարց կտաք, ինչի էդ մարդուն չեք կանչել ասել, որ հարկ վճարի, կարող է մուծում էր։ Ինչի եք վնաս տալիս էդ մարդուն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվելու է Ղազարյանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ի տնօրեն. Շոկի մեջ եմ
- ՊԵԿ. «Սպայկա»-ի տնօրենի համար կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան