Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի ձայները նվազում են
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը ապրիլին կհրապարակեն իրենց կողմից ստեղծվելիք նոր կուսակցության ծրագիրը:
Պնդումներ կան, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին հայտնի գործիչներ Դավութօղլուի և Բաբաջանի այս նոր կուսակցությանը կանդամագրվեն ազգայնական «Լավ» (İYİ), «Ազգաշնական շարժում» (MHP-ԱՇԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցություններից:
Նշվում է, որ կուսակցության գործունեության մասին կհայտարարվի հենց ապրիլ ամսին և այն կղեկավարի Ահմեթ Դավութօղլուն:
ԱԶԿ-ի նախկին փոխնախագահներից մեկը հայտնել է, որ Ալի Բաբաջանը նոր կուսակցության առանցքային դեմքերից է լինելու: Կուսակցության հիմնադրման ակունքներում են կանգնած նաև իշխող կուսակցության մի շարք նախկին գործիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին