Իրավունք 12:25 05/04/2019 Հայաստան

Սևակ Թորոսյան. Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով

Քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը միանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանների թիմին։ Դատական նիստն ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդող շաբաթների ընթացքում։

-Ինչու ե՞ք համաձայնվել պաշտպանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ։

-Ես ծնվել և մեծացել եմ այնպիսի երկրում, որն ունի հետհեղափոխական կարգավիճակի 200 տարվա պատմություն։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակն ինձ անհանգստացնում է։ Բոլոր հեղափոխությունները  տեղի են ունենում միևնույն ընթացակարգով․ հանրության էյֆորիայի փուլին հետևում է մաքրման փուլը։ Հեղափոխությանը մշտապես անհրաժեշտ է գլխատում, մեղադրյալ՝ մեղքերի թողության համար, ով կրում է 30 տարվա լարվածության, անարդարության և ատելության համար պատիժը։ Պատահական չէ, որ անկախությունից սկսած գործող երեք նախագահներից ընտրվել է մեկը՝ իբր խորհրդանիշ անհրաժեշտ է, որ այդ խորհրդանիշը լինի եզակի, բացառիկ՝ լարվածության հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու համար։ Քրեական դատավարության ընթացքում ես հազվադեպ եմ ականատես եղել նման թշնամանքի մթնոլորտի: Շատ լավ գիտակցում եմ, որ մարտի 1-ի իրադարձությունները ամբողջ հայ ազգի համար մեծ ցավի պատճառ են հանդիսանում։ Դրա զգացայական ազդեցությունը շատ մեծ է։ Սա կարող է հանգեցնել անորոշության՝ զգացմունքային և իրավական մոտեցումների միջև։ Դատավարությունը շուտով կսկսվի։ Նախագահի գործը կքննվի միանձնյա դատավորի կողմից՝ առանց կոլեգիալ քննության և առանց հատուկ ընդդատության, ինչպիսին օրինակ՝ Հանրապետության բարձրագույն դատական ատյանի կողմից քննությունը։ Եվ այս ամենն արտասովոր թշնամանքի մթնոլորտում։ Գործադիր մարմինները չեն դադարում հանրային կերպով իրենց դիրքորոշումը ներկայացնել դեռևս չավարտված դատական գործի վերաբերյալ։ Սա անհավանական է։ Նախորդ հուլիսին գործադիր մարմնի անդամները հրամայել են քննող դատավորին կալանավորել նախկին նախագահին «ուզե չուզե»։ Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով։

-Ինչպիսի՞ կարևորություն ունի այս գործի քննությունը։

-Այս գործի քննությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այնքանով, որքանով այն հանդիսանում է Հայաստանում արդար դատաքննության փորձարկում։ Այն անկախ Հայաստանի համար ամենակարևոր դատական գործն է։ Միանձնյա դատավորի վրա ճնշումն ահռելի է։ Տասնյակ եվրոպական կառույցներ կքննարկեն դատավարության ընթացքը, փաստարկները, ապացույցները: Այն կհանդիսանա արդար դատաքննության մեծ փորձարկում, որը կարտացոլի երկրի իրական ժողովրդավարությունը կամ այն կդասի վիրտուալ ժողովրդավարությունների շարքին: Արդար դատաքննության դեպքում՝ արդյունքը կարող է որոշ ժամանակ անց հիասթափեցնել ժողովրդին: Սակայն արդարությունը գերակայում է։ Շուտով պատմաբանները կհավաքագրեն արխիվները, ելույթները, երկու կողմերի դիրքորոշումները, մեղադրանքները, խարդախության դեպքերը։ Քաղաքագետները կներկայացնեն իրենց մեկնաբանությունները, և սա կհանդիսանա մեր կողմից թողնված ժառանգությունը։ Նշվածը բազմաթիվ անգամներ տեղի է ունել Արևմտյան երկրներում։ Անբարեխիղճ կամ «մատաղ» նվիրող դատավորները և քաղական ղեկավարները պատմության մեջ համարվում են դավաճաններ։

-Արդյո՞ք Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ենթակա է քրեական պատասխանատվության։

-Եթե ՀՀ նախագահը ենթակա է քրեական պատասխանատվության, ապա աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները կարող են ազատազրկվել: Մի քանի ամիս շարունակ «դեղին բաճկոնների» շարժումը ներխուժել է Փարիզի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներ: Նրանք ամիսների ընթացքում բոլորը կրկնում են «Մակրոն, հեռացի՜ր»։ Նրանց գործողությունների հետևանքով կրած վնասները հասնում են 300 միլիոն եվրո գումարի։ Շաբաթ օրերին մենք այլևս չենք կարող քայլել Շանզ Էլիզեում, որտեղ պողոտայի երկայնքով տեղադրվել են բետոնե բարիկադներ: Ի՞նչ պետք է անի նախագահ Մակրոնը։ Հազարավոր ավտոմատներով զինված ոստիկանական ուժեր մոբիլիզացվում են: Անընդմեջ առկա են վիրավորվներ։ Ներկայումս զորքերի ներգրավման շուրջ ընթանում են բանակցություններ։ Որքա՞ն ժամանակ կարող է երկիրը գոյատևել այս իրավիճակում: Որքա՞ն ժամանակ կարող է Հայաստանի նման երկիրը գոյատևել այս իրավիճակում: Ես ընթերցել եմ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքը։ Իրավական տեսանկյունից ես չեմ ընդունում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի և մեղադրանքի բովանդակության շրջանակում ներկայացված փաստարկները։ Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հասկացել «սահմանադրական կարգի տապալում» եզրույթի նշանակությունը։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է սահմանված լինի հստակ կերպով։ Եկեք լինենք անկեղծ՝ սա ոչ թե քրեական բնույթի, այլ քողարկված քաղաքական բնույթի հանցագործություն է։ Քաղաքական բնույթի հանցագործություններն արգելված են Եվրոպայում 19-րդ դարից սկսած։ Դրանք դեռ արդիական են որոշ աֆրիկյան բռնապետություններում: Այսպիսի անորոշ հասկացության վտանգը կայանում է նրանում, որ եթե այն կիրառվի դատարանի կողմից, ապա հետագայում կհանդիսանա իշխանության դեմ գործող քաղաքական ընդդիմության, լրագրողների կամ հասարակ քաղաքացիների ազատազրկման հիմք։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում. Փաշինյան
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Փաշինյանը հայտարարում է, թե 6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել է հեռանալ պաշտոններից
«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}