Վանեցյան. Ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ
«Ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որը ստացվել է վարչապետից, արդեն իսկ կատարվել է»,-պատասխանելով Factor.am-ի լրագրողի հարցին՝ ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա մանրամասնել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ, որը շատ հայտնի ֆեյսբուքյան էջ է վարում։
«Ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, դա «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է։ Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Այս մեսիջը շատ ուժեղ մատ թափ տալ էր մամուլի վրա
- Սամվել Մարտիրոսյան. Վարչապետի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները
- Խոսքի ազատությունը որևէ դեպքում չի վնասվելու. ԱԱԾ տնօրեն
- Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին