Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Հովհաննիսյանը
Կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Վլադիմիր Հովհաննիսյանը ծնվել է 1940թ. մարտի 19- ին Գանձա գյուղում, աշխատանքային գործունեություն է ծավալել Օպերային թատրոնում, Կապանի պետական թատրոնում, այնուհետև գործունեությունը շարունակել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնում:
Կերտել է բազում կերպարներ, որոնցից են` Սերժանտ Կարո, Շոշիա, Ոսկան, Պրոֆեսոր, Մարկոս և շատ այլ դերեր:
Նա արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով: 2019թ. «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ թատերարվեստին արժանապատիվ ծառայություն մատուցելու համար արժանացել է «Արտավազդ» մրցանակի: