«Այո՛ , մարդն ամբողջ մեդիան «ծալել, դրել է իր տակ» անշուշտ կարգավորումներ են պետք». 1in.am
1in.am. «Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 5-ի հյուրը լրագրող, կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանն է։
«Մեր զրուցակիցն անդրադարձավ վարչապետի՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված երեկվա հրահանգին և նշեց.«Ես կարծում եմ, որ թիրախային թեմաներից շեղելու նպատակ է հետապնդել վարչապետի հայտարարությունը, պարզապես մեդիան ինչպես միշտ «կուտը կուլ տվեց»։ Այնպես չէ, որ վարչապետը չգիտեր, որ նման աղմուկ կբարձրանա»։
Վարդուհի Սիմոնյանի կարծիքով՝ այդուհանդերձ կա մեդիա կարգավորումների պահանջ.«Բայց այդ կարգավորումները վերաբերում են ավելի շատ ֆինանսական տերերի թափանցիկությանը։ Վարչապետն էլ նշեց՝ մեդիայի ազատությունը բացարձակ արժեք է, բայց նոր մեդիան կարգավորված չէ»։
Անդրադառնալով նախկին իշխանությունների ազդեցությանը մեդիայի վրա, մեր զուցակիցը նշեց.«Այո՛, մարդը ամբողջ մեդիան ծալել դրել է իր տակ, անշուշտ գործիքներ ու կարգավորումներ են պետք»»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։