1in.am. «Զգույշ և նուրբ քաղաքականություն է պետք. մամուլի դեմ կացնով պայքարը փակուղի կտանի»
1in.am. «Այսօր մեզանում խոսքը շատ-շատ է, կա խոսք, կա քաղաքական խոսք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ է քաղաքական խոսքը, ինչով է այն տարբերվում, հրապարակախոս Հրանտ Տեր- Աբրահամյանը նշեց. «Հիմնական տարբերությունն այն է, որ քաղաքական խոսքն իրավիճակային է, և այն ճիշտ վերծանելու և ճիշտ հասկանալու համար պետք է միշտ դիտարկել տվյալ իրավիճակում այլ քաղաքական խոսքերի, գործերի համատեքստում: Օրինակ՝ պաշտպանության նախարարի վերջին՝ «նոր պատերազմ-նոր տարածքներ» հայտարարությունը ոմանք գնահատեցին որպես ծայրահեղական մոտեցում, բայց եթե այն դիտարկենք կոնկրետ քաղաքական համատեքստում, ապա կտեսնենք, որ այդ հայտարարությունն արվել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կառավարության անդամի կողմից, հետևաբար պետք է հասկանանք, որ սա միասնական քաղաքական պրոսեցի մի մասն է:
Հանրությունը հաճախ բնազդով ճիշտ է հասկանում, բայց խնդիրն այն է, որ համապատասխան հարթակները, որոնք պետք է տան դրանց բանալիները, այդքան էլ լավ չեն աշխատում՝ մամուլը, փորձագիտական շրջանակները բաժանված են նեղ կուսակցական խմբերի և ավելի շատ քարոզչություն են անում, քան վերլուծություններ, և ուղերձները հանրությանը ճիշտ չեն հասնում»:
Մեզ մոտ կա խոսքի ազատություն, բայց կան հանցավոր օղակներ, որոնք հսկայական գումարներ են օգտագործում սոցցանցերում, մեդիաներում հակաքարոզչություն անելու և հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար, և սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դարձել. անդրադառնալով վարչապետի այս դիտարկմանը, հրապարակախոսն ընդգծեց, որ մամուլի դեմ կացնով պայքարը փակուղի կտանի. զգույշ և նուրբ քաղաքականություն է պետք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։