Բռնցքամարտ. Հայաստանի 2 ներկայացուցիչ կիսաեզրափակչում են
Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առանվազն բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Քառորդ եզրափակչում հաղթանակ են տարել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: