Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Ապրիլի 4-ին Գերմանիայի Բունդեսթագը լայն մեծամասնությամբ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Որոշումը հիմնված էր Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարության վրա։ Այս մասին տեղեկանում ենք Բունդեսթագի կայքից։
Նշենք, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերի 24-ին։
Համաձայնագիրը մինչ այժմ վավերացրել են Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան: Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս միաձայն հավանության է արժանացրել այն, որը կքվեարկվի լիագումար նիստում։