Փաստաբան. Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը մշակման կարիք ունի
«Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը և հանձնարարականը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ կապված ֆեյք և մանիպուլյատիվ լուրերի, ֆեյք օգտատերերի դեմ պայքարի հետ։
Նա նշեց, որ մեր իրականության մեջ նշված երևութը դեռ նոր է, իրավունքը զարգացող մեխանիզմ է, չի կարող լինել բոլոր իրավահարաբերությունների համար պատրաստի մեխանիզմներ։
«Այս պահին ունենք համապատասխան հոդվածներ Քաղաքացիական օրենսգրքում, նաև Քրեական օրենսգրքում (144-րդ հոդված), սակայն ինչ վերաբերում է պետականությանը, ազգային անվտանգությանն ուղղված ապատեղակատվության տարածմանը, առանձնացված հոդված չունենք։ Օրենքը, բնականաբար, լրացման, մշակման կարիք ունի, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասաց փաստաբանը։
Լ. Վիրաբյանն ասաց, որ այս դեպքերում դատապարտելու, քրեական պատասխանատվոթյան ենթարկելու մասին պետք է խոսել միայն համապարփակ քննություն անցկացնելու հետո. «Ուղղակի հայտարարությամբ այդ ամենը ինչը չի կարող լուծվել։ Ապացուցման բեռը պետք է կրի պետությունը՝ մեղադրանքի կողմի։ Ըստ իս՝ դժվար է այդ ապացուցման բեռը տանել, որովհետև չունենք նախկինում ձևավորված պրակտիկա, չունենք պետական օրենսդրության մասնավորեցված հոդվածներ, որոնք կտան հստակ այդ հարցերի պատասխանները»։
Հարցին, թե աշխարհն ինչպե՞ս է պայքարում ֆեյքերի դեմ, միջազգային ինչպիսի՞ պրակտիկա կա, փաստաբանն ասաց, որ չկա մշակված որոշակի միջազգային պրակտիկա, որոշակի ուսումնասիրություններ արված չեն, չունի նման տեղեկատվություն։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Այս մեսիջը շատ ուժեղ մատ թափ տալ էր մամուլի վրա
- Սամվել Մարտիրոսյան. Վարչապետի հայտարարության զոհ կարող են դառնալ նաև լրատվամիջոցները
- Խոսքի ազատությունը որևէ դեպքում չի վնասվելու. ԱԱԾ տնօրեն
- Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին