Փաշինյանի անմիջական ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով իր մերձավոր ազգականի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ դատախազությունում է, ոչ Հատուկ քննչական ծառայությունում։ Այն գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Panorama.am-ը ծառայությունից հետաքրքրվեց, ո՞ւմ մասին է խոսքը, կա՞ առաջադրված մեղադրանք։
«Այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունեմ»,-ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործ հարուցելու մասին հայտարարել էր Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ Փաշինյանի երկու ազգական, որոնք պաշտոն ունեն, հայտարարել են՝ չարաշահում կատարածն իրենք չեն։