Արման Թաթոյան. Քիչ առաջ նկատեցի վարչապետի երկրորդ գրառումը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքայան գրառմանը տրված գնահատականին։
«Այսօր Ազգային ժողովում պատասխանել եմ լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր քրեական գործ հարուցելու ցուցում տալու իրավասությանը։
Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից:
Դրան քաղաքական ենթատեքստ տալը, կոնտեքստից դուրս ներկայացնելը կամ շահարկելը համարում եմ անթույլատրելի։
Հ.Գ. Քիչ առաջ նկատեցի Վարչապետի երկրորդ գրառումը, որը, կարծում եմ, հստակեցնում է հարցը։ Հուսամ՝ լրագրողների համար էլ ամեն ինչ պարզ դարձավ»,-գրել է նա։
Նկատենք, որ հենց Թաթոյանի հայտարարությանը հետևեց Փաշինյանի երկրորդ գրառումը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ն ուղարկել է Քննչական կոմիտե
- Փաշինյանի անմիջական ցուցումով հարուցված քրեական գործն ԱԱԾ-ում է