«Իմ քայլ»-ի պատգամավորն ասում է՝ տրանսգենդերին ինքն ԱԺ չի հրավիրել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունները, որոնց համաձայն ինքն է հրավիրել տրանսգենդերին Ազգային Ժողով։
«Պատասխանը ոչ է.ոչ, ես չեմ հրավիրել։ Ես այս պահին հանդիպման եմ, դուրս կգամ ու ավելի մանրամասն կանդրադառնամ»,-ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այսօր մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ամբիոնի մոտ հրավիրեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանին։
«Համեցեք, տիկին Մարտիրոսյան»,-ասավ Զոհրաբյանը։
Կնոջ հագուստով բանախոսը՝ ներկայանալով հայտարարեց, որ ինքը տրանսգենդեր կին է։ Ելույթից հետո բարկացած Զոհրաբյանը նրան դահլիճից դուրս հրավիրեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան