Վանեցյան. Մարզչի փոփոխություն ֆեդերացիան չի նախատեսում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կրած պարտություններից հետո ֆեդերացիան մարզիչի փոփոխություն չի նախատեսում։ Այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հիշեցնելով, որ մարզիչի փոփոխություն եղել է ոչ վաղ անցյալում։
«Չեմ կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց թերացում, ընդհակառակը, եթե նայում ենք պրոֆեսիոնալի աչքով, ունենք բավական դրական տեղաշարժ։ Կարծում եմ, մարզիչին քննադատելու փոխարեն, պետք է ոգեշնչենք, որպեսզի կարողան մեր հավաքականը բերի այն մակարդակի, որ ունենանք հաղթանակներ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր տվեցին Ֆուտբոլի առաջնության ժամացույցի հետհաշվարկը։ Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի առաջնության մեկնարկին մնացել է 100 օր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան