Հնարավոր է Տիմոշենկոն լինի Զելենսկու և Պորոշենկոյի բանավեճերի վարողը
«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն մտածում է երկրի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու առաջարկի մասին՝ դառնալ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանավեճի վարողը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել են Տիմոշենկոյի թիմի մամուլի ծառայությունից։
Նախօրեին Զելենսկին առաջարկել է Տիմոշենկոյին դառնալ Պորոշենկոյի հետ բանավեճերի արդար կանոնների և հավասար հնարավորությունների երաշխավորը։
«Մենք տեսել են տեսահոլովակը, մենք մտածելու ժամանակ ունենք»,- ասել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել է, որ ընդունում է Պորոշենկոյի մարտահրավերն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բանավեճեր անցկացնելու մասին, բայց պայմանով, որ դա կանցկացվի Կիևի մարզադաշտում։ Պորոշենկոն համաձայնվել էր։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին։ ԿԸՀ տվյալներով, թեկնածուներից որևէ մեկն առաջին փուլում չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ քանակի ձայն։ Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մարտի 21-ին։ Մասնակցելու է առաջին փուլի առաջատարներ Զելենսկին և Պորոշենկոն։
Հարակից հրապարակումներ`
- Պորոշենկոյի թիմը ստիպում է աղոթել նրա հաղթանակի համար
- Ռադայի պատգամավորը Զելենսկու հաղթանակի հնարավորության մասին
- Ուկրաինայի ընտրություններում առաջատարը շարունակում է մնալ շոումեն Վլադիմիր Զելենսկին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան