Փաստաբան. Ապրիլի 9-ի նիստում պարոն Քոչարյանը կխոսի
«Այսօր ավարտեցինք երեք բողոքների ներկայացման գործընթացը»,-դատարանի դահլիճից դուրս գալով՝ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով, նիստը հետաձգվել է, կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14։30-ին։
Օրբելյանն ասաց, քննությանը ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանը։ Նա այս նիստի ընթացքում չի խոսել, նախատեսվում է, որ ապրիլի 9-ի նիստում կխոսի։
Փաստաբանը մանրամասնեց, առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված չէ։
«Սա ձևական պահանջ չէ։ Առաջին ատյանում մի շարք արգումանետներ ենք բերել, դատարանը դրանց չի անդրադարձել, բայց պարտավոր էր անդրադառնալ»,-ասաց Օրբելյանը՝ պնդելով, որ այս փուլի քննարկման հարց են նաև Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները։
Պաշտպանական խմբի անդամը մանրամասնում է, եթե արգումենտների վերաբերյալ դատարանը հիմնավորում չի ներկայացնում, դա թույլ չի տալիս պաշտպանվել։
Երկորդ բողոքը վերաբերում է Քոչարյանի պատշաճ կարգավիճակին. «Որպեսզի անձը լինի մեղադրյալ, բացի նրան այդ թուղթը տալուց , պետք է պարզբանվի մեղադրանքի էությունը։ Դա անկյունաքարային իրավունքներից է մեղադրյալի։ Ընդ որում, իմանա ոչ թե հոդվածի մասին, այլ գործողություններն ու դրանց մեկնաբանությունը Քրեական օրենսգրքի լույսի ներքո»։
Օրբելյանը հիշեցրեց, որ պարզաբանում են խնդրել, սակայն սպառիչ պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ քննում է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Երեկ տեղի ունեցած նիստում իրենց բողոքն էին ներկայացրել դատախազները։
Հարակից հրապարակումներ`
- Սևակ Թորոսյան. Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով
- Ալումյան. Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի
- Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Վերաքննիչում բողոքի քննությանը
- Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանքի երկարացման վերաբերյալ վերաքննիչ դատարանը կքննի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի նիստի օրը հայտնի է
- Վերաքննիչում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան