Գանձասար-Կապանը զիմբաբվեցի նորեկ ունի
«Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբը նոր համալրում ունի։
«Գանձասար-Կապանը» պայմանագիր է ստորագրել զիմբաբվեցի 20-ամյա կիսապաշտպան Կլիվ Ժունիոր Ռուպիայի հետ։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացող մրցաշրջանի ավարտը։
Ռուպիան «Գանձասար-Կապանի» կազմում կխաղա 30 համարի մարզաշապիկով։
Ռուպիայի վերջին ակումբը եղել է Զիմբաբվեն ներկայացնող «Բուլավայո Սիթին»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրից հետո «Գանձասար-Կապանն» ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան