Արցախցի Միշայի հերթական հաջողությունը՝ «Մանկական ձայն» նախագծում
Ռուսական «Մանկական ձայն» նախագծում 10-ամյա Միշա Գրիգորյանը շարունակում է հաջողություններ գրանցել: Նրա ձայնով հիացած են ոչ միայն ժյուրիի անդամները, ողջ համացանցը ողողված է ստեփանակերտցի փոքրիկին ուղղված ջերմ խոսքերով:
«Գոլոս»-ի մանկական նախագծի 6-րդ եթերաշրջանի «մենամարտերի» ժամանակ Միշան իր երկու թիմակիցների՝ Անդրեյ Կալաշովի և Ժան Մակիմի հետ երգեց Imagine Dragons–ի «Believer» ստեղծագործությունը և անցավ հաջորդ փուլ։
Նրանց մարզիչը` երգիչ Վալերի Մելաձեն երեք տղաներից ընտրեց հենց Միշային:
Ժյուրիի անդամ Պելագեան փոքրիկների ելույթն անվանեց «մենամարտի մինի-ակումբ» և խոստովանեց, որ չի հասկանում, թե ում կարելի է ընտրել: Իսկ երգչուհի Սվետլանա Լոբոդան նշեց, որ բոլորն էլ հավասարաչափ լավն են։ Վալերի Մելաձեն ընտրեց Միշային:
Հիշեցնենք, որ «Կույր լսումներ»-ի ժամանակ արցախցի փոքրիկը իսկական ֆուրոր արեց ռուսական «Գոլոս»-ի բեմում՝ կատարելով Բրունո Մարսի «Versace on the Floor» երգը: Ելույթից հետո նա ներկայացավ հետևյալ կերպ. «Ես Միշա Գրիգորյանն եմ: Հայաստանից եմ, Ստեփանակերտից»:
Նրա ելույթի հետո Մելաձեն ասաց. «Պատրաստի արտիստ: Հիանալի երգում է, արտակարգ տեսք ունի, պարում է, խենթացնող է։ Նա ամեն ինչ կարողանում է»: Այնուհետև երգիչը հարցրեց. «Իսկ նման արտիստները շա՞տ են Ստեփանակերտում»: Միշան դրական պատասխան տվեց։
Դրանից հետո Միշան որպես մարզիչ ընտրեց Մելաձեին։
Նշենք, որ փոքրիկի՝ «Հայաստանից եմ, Ստեփանակերտից» խոսքերն իրարանցում առաջացրեցին ադրբեջանական լրատվամիջոցներում: Ադրբեջանցիներին բարկացրել է այն, թե ինչպես է 10-ամյա երեխան ներկայացել մրցույթում:
Տեղեկացնենք, որ Միշան երգել սկսել է չորս տարեկանից, մեկ տարի անց արդեն «Արցախի ձայներ»-ի կազմում մեկնել է Ֆրանսիա, Գերմանիա։ 2016թ-ին ներկայացրել է Հայաստանը «Մանկական նոր ալիք» նախագծում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը, 2017թ.–ին Միշան ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ու զբաղեցրել 6-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան