Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից
Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Jnews-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ:
«Ուզում եմ պաշտոնապես հայտնել, որ վերադառնալու եմ Հայաստան և իմ հոգևոր ծառայությունը Էջմիածնում շարունակելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել և ասել՝ սա պաշտոնապես իմ վերջին այցն է Սամցխե-Ջավախք և մոտ ժամանակներում Վիրահայոց թեմը նոր առաջնորդ կունենա»,- հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Թեմակալ առաջնորդը Սամցխե-Ջավախքի փոխանորդի նշանակումը համարում է իր 17 տարիների աշխատանքի կարևորագույն դրվագներից մեկը: Նա իր հոգևոր ծառայությունը Վիրահայոց թեմում արգասաբեր է գնահատում:
Jnews-ի հետ զրույցում թեմակալ առաջնորդը նշել է, որ այս փոփոխությունը որևէ անձնական կամ այլ նկատառում չունի:
«Սա իմ ցանկությունն է, սա Վիրահայոց թեմի առաջնորդի ցանկությունն է, որին ընդառաջում է Հայոց կաթողիկոսը: Այս ամբողջը մեկ բացատրություն ունի, ինչպես 2001 թվականին նշանակվեցի այստեղ ծառայության, առանց որևէ բացատրության, այնպես էլ հիմա ծառայության եմ կոչվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- ասել է սրբազանը:
Առաջիկայում, երբ նոր առաջնորդ ծառայության կոչվի Վիրահայոց թեմ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կտեղափոխվի Հայաստան։
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում
- Վիրահայոց թեմի առաջնորդ․ Ջավախքի դպրոցներում ուսուցիչների պակաս կա
- Վիրահայոց թեմի վարդապետը կարգալույծ է հռչակվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում