Փյունիկ ֆուտբոլային ակումբը 27 տարեկան է
Այսօր՝ ապրիլի 6-ին, «Փյունիկ» ՖԱ-ն նշում է հիմնադրման 27-ամյակը:
«Փյունիկ» ՖԱ-ն հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանում ստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։
Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահից մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել ՝ «Փյունիկ»։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝ Սուպերգավաթակիր։
Ակումբի 27-ամյակի առթիվ վաղը, ապրիլի 7-ին, «Փյունիկ» մարզադպրոցում նախատեսվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ (ժամանակցույցն՝ այստեղ): Սկիզբը՝ 9:30: Մուտքն ազատ է:
Տեսանյութը՝ «Փյունիկի» մամուլի քարտուղարության։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան