Կոշկեղենի և հագուստի գներն աճել են
2019թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ տարբեր տեսակի կոշկեղենի և հագուստի ապրանքախմբերի գներն աճել են համապատասխանաբար 3.6% և 0.2%-ով, իսկ 2019թ. փետրվարի համեմատ՝1.2% և 2.8%-ով:
2019թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.1%, կենցաղային և այգեգործական գործիքների, վառելանյութի և քսայուղերի՝ 0.2%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.3%, գրասենյակային պարագաների՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.9%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների, խոշոր կենցաղային սարքերի, ապակե ամանեղենի, ոսկերչական զարդերի 1.0% գնաճ:
Դրան զուգընթաց, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի գները նվազել են 0.4%-ով, իսկ գորգերի և հատակի ծածկերի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2019թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.7% և 2.6% գնաճ: 2019թ. մարտին 2018թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 8.2% և 2.9%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 5.5% և 2.9%-ով:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2019թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-1.0% գնաճ, իսկ 6-ում՝0.3-0.1% գնանկում: Մայրաքաղաքում գրանցվել է ոչ պարենային ապրանքների 1.0% գնաճ: