Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 2019 թվականի փետրվարին օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորման 1.3 անգամ: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, հանրապետության մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Երևանի օդում դիտարկված բոլոր նյութերը ևս նորմայի սահմաններում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան