Boeing-ը կրճատում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը
Ամերիկյան Boeing ավիաշինական կորպորացիան որոշում է կայացրել կրճատել 737 մոդելի ինքնաթիռների արտադրությունը: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Կորպորացիան հայտարարել է, որ ապրիլի կեսերին կկրճատեն ամենավաճառվող ինքնաթիռների արտադրության ծավալները:
Նախատեսվում է նաև հիմնել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի նոր օդանավերի մշակմամբ:
Նշենք, որ Boeing-ի այս որոշումը պայմանավորված է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարով:
Հիշեցնենք, որ Boeing 737 Max ի ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ին Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 35 երկրի քաղաքացի են։ Ավիավթարից հետո մի շարք պետություններ և ավիաընկերություններ կասեցրել են Boeing 737 Max-ի թռիչքները: