Հայաստանն ու Ռուսաստանը մարդասիրական օգնություն կտրամադրեն Իրանին
Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն կտրամադրեն Իրանին՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Ավելի վաղ Mehr-ը գործակալությունը հայտնել էր, որ Իրանում ջրհեղեղից մահացածների թիվը գերազանցել է 70-ը: Մարտի 21-ին՝ Իրանում Նոր Տարին նշելուց մի քանի օր անց սկսված տարերքից տուժել են տասնյակ հազարավոր բնակիչներ, ըստ իրանական ԶԼՄ-ի՝ մոտ 1.9 հազար քաղաք և գյուղ:
Ջրհեղեղի հետևանքով Իրանի շատ նահանգներում վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, տրանսպորտը, ինչպես նաև խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
«Լուրջ վնաս է հասցվել ագրոարդյունաբերական համալիրին, ենթակառուցվածքներին և բնակելի տներին նահանգների մեծ մասում: Ստեղծված իրավիճակում իրանական կողմի դիմումի հետ կապված որոշում է ընդունվել՝ ՌԴ միջոցների հաշվին ՌԴ ԱԻՆ ուժերի և ՀՀ ԱԻՆ-ի հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի հետ համատեղ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ ուղարկել (ծածկոցներ, վրաններ և այլ անհրաժեշտ իրեր», - ասվում ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության մարտի 29-ի նիստում հայտարարել էր, որ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ բանակցել՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Իրան՝ ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար
- Հայաստանը պատրաստակամ է օգնության ձեռք մեկնել Իրանի ջրհեղեղից տուժածներին
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան