Աթաթուրքի անվան օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավն այսօր վայրէջք է կատարել Ստամբուլի՝ Աթաթուրքի օդանավակայանում, այդպիսով դառնալով այդտեղ իջած վերջին օդանավը։ Այսուհետ բոլոր թռիչքներն ու վայրէջքներն իրականացվելու են Ստամբուլի նորակառույց օդանավակայանից։
«Վեստի.ռու»-ն հիշեցնում է, որ Ստամբուլի նոր օդանավակայանի բացումը տեղի է ունեցել 2018-ի հոկտեմբերի 29-ին։ Այստեղ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023 թվականը։ Ամբողջությամբ շահագործման հանձնվելուց հետո այն կդառնա աշխարհի խոշորագույն օդանավակայանը, կկարողանա ընդունել աշխարհի 250 ավիաընկերությունների օդանավերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում